Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիան իրականացնելու է Աֆրինի գործողությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը պնդել է, որ մտնելու են Սիրիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը պնդել է, թե պետք է սահմանից մաքրել «ահաբեկչական» տարրերին, հայտնում է News.am-ը։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստվում է գործողությունն այնպես իրականացնել, որ կորուստները նվազագույնի հասնեն։
Նշենք, որ ԱՄՆ–ը մի քանի հայտարարություններով Թուրքիային հորդորել է հետ կանգնել Աֆրինի քրդերի դեմ գործողություններից եւ կենտրոնանալ Իսլամական պետության վրա։