Բուլղարիան պլանավորում է ԵՄ անդամակցության հարցում Բրյուսելի հետ բանակցություններում օգնել Թուրքիային։
Էրդողանը ԵՄ անդամակցության համար ճեղք է գտել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Daily Express-ը։
Սոֆիայում հանդես են եկել Անկարայի՝ ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությունը շարունակելու օգտին։ Ավստրիայում Բուլղարիայի դեսպան Իվան Սիրակովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցումը Եվրամիության շահերից չի բխում, սակայն երկիրը պետք է բաց և ազնիվ լինի։
Ավստրիայի մայրաքաղաքում ունեցած ելույթի ժամանակ նա հավաստիացրել է Սերբիային, Չեռնոգորիային, Բոսնիա և Հերցեգովինային, Մակեդոնիային և Ալբանիային, որ առանց նրանց ևս Եվրոպան լիարժեք չի լինի։
«Բալկանների արևմտյան հատվածը կարևոր է Եվրոպայի անվտանգության և բարեկեցության ապահովման համար։ Դրա համար մեզ Թուրքիան է անհրաժեշտ»,- ասել է դիվանագետը։