Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիանշանառուները գործնական պարապմունքների ընթացքում յուրացնում են պայմանական հակառակորդի առավել կարեւոր օբյեկտների վրա կործանիչ եւ բանակային ավիացիայի ուղղորդման կարգը:
Հայաստանում ձեռնամուխ են եղել ռուսական ռազմակայանի ավիանշանառուների ուսուցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Պարապմունքներն անցկացվում են ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Ալագյազ» զորափորձարանում:
Դաշտային պայմաններում ավիանշանառուները բարձրլեռնային տեղանքի բարդ օդերեւութաբանական պայմաններում բարձր ու ցածր արագություններով թռիչքներ կատարող կործանիչներին եւ ուղղաթիռներին ուղղորդում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների վրա:
Բացի այդ, սպաները կատարելագործում են ավիացիայի ուղղորդման հմտությունները ինքնուրույն, զույգերի եւ օղակների կազմում՝ մոտոհրաձգային, հրետանային, զենիթային, հրթիռային ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: Գործնական պարապմունքներին մասնակցում են 30-ից ավելի զինծառայողներ՝ հաստիքային եւ արտահաստիքային նշանառուների թվից, եւ շուրջ 50 միավոր ռազմական, կործանիչ եւ բանակային ավիատեխնիկա: