Artsakhpress

Հասարակական

ԱՀ ԿԳՍ նախարարության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև կնքվել է հուշագիր

Այսօր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

ԱՀ ԿԳՍ նախարարության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև կնքվել է հուշագիր

ԱՀ  ԿԳՍ  նախարարության   և  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  միջև կնքվել  է    հուշագիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝  համագործակցության հուշագիրն ստորագրել են ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նախարար Ն. Աղաբալյանն ասել է, որ հուշագրի ստորագրումն ամրագրում է այն փաստացի համագործակցությունը, որն առկա է ընկերության և ԿԳՍ նախարարության միջև:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն Արցախի կրթության համակարգում սկիզբ էր դրվել դեռևս 2015 թվականից: Իսկ այս հուշագրով մենք ամրագրում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու համար մեր համագործակցությունը: Լինելու ենք հետևողական՝ կյանքի կոչելու համար այդ ծրագիրը՝ օգտագործելով մեր ողջ ներուժն ու հնարավորությունները: Դժվար է պատկերացնել որևէ երկրի զարգացում առանց տեխնոլոգիական առաջընթացի: Շատ կարևոր է, որ այդ կրթության հիմքն ամրապնդվում է դպրոցներում՝ նման լաբորատորիաների ներդրմամբ: Այս լաբորատորիաների միջոցով մենք մեր երկրում պիտի նախնական ինժեներական կրթություն ապահովվենք»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:

ԿԳՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ «Բեյզ Մեթըլս» ընկերության աջակցությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիսի դպրոցն առաջիկայում կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ իր խոսքում նշել է, որ «Արմաթ» լաբորատորիաները տեխնոլոգիական առաջընթացին նպաստող կրթական ծրագրերից լավագույնն են, ուր երեխաները կարող են սովորել ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն և այլ հմտությունների համապարփակ ուսուցում, ինչպես նաև տարատեսակ այլ կարողություններ, ազգային ու մշակութային արժեքներ:

««Արմաթ»-ում նաև երեխաները սովորում են աշխատանքներ կատարել թիմային եղանակով,-ասել է Կ. Վարդանյանը և ավելացրել,- ամառվա ընթացքում էլ մենք կազմակերպում ենք ճամբարներ, որտեղ մասնակցում են ՀՀ-ում և ԱՀ-ում գործող «Արմաթ» լաբորատորիաներ հաճախող երեխաները. այնտեղ նրանք սովորում են ազգային երգ ու պար, խորանում հայրենաճանաչողության մեջ»:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search