Փոշու ամպերը մթնեցրել են Թուրքիայի հարավ–արեւելյան Դիարբեքիր ու Մարդին քաղաքները։
Թուրքիայի Դիարբեքիրում ցերեկը գիշերվա պես մթնել է. բնակիչներին խորհուրդ են տվել տներից դուրս չգալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հունվարի 19–ի կեսօրին Դիարբեքիրում եւ Մարդինում փոշու ամպերի հետեւանքով ավտոմեքենաները վարել են լուսարձակները միացրած, իսկ քաղաքապետարաններն էլ միացրել են փողոցային լուսավորության լամպերը, հաղորդում է News.am-ը։
Քաղաքային իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել տնից դուրս չգալ, եթե հույժ անհրաժեշտություն չկա, իսկ շնչառական խնդիրներ ունեցողներին ընդհանրապես արգելվել է գտնվել դրսում։
Մարդինում տեղացող անձրեւն ավելի վատթար իրավիճակ է առաջացրել։