Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ Պենտագոնի, Էմփաեր սթեյթ բիլդինգի, ինչպես նաեւ աշխարհի տարբեր կառույցների շինարարության մեջ օգտագործվող կրաքարային նյութերի մի մասն առաջացել է մոտ 340 միլիոն տարի առաջ հնագույն մանրէների կենսագործունեության շնորհիվ:
Պենտագոնում հնագույն մանրէների հետքեր են գտել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է News.am-ը:
Երկրաբանները որոշել են այն հատիկների առավելագույն չափը, որոնք հանքայնացման ժամանակ պետք է ձեւավորվեն կենսաթաղանթում:
Այս դեպքում ձեւավորվում են միջուկներ, որոնք դառնում են շերտերի հետագա կուտակման համար կենտրոն: Մոդելը ստեղծելու համար մասնագետները օգտագործել են նույն մեթոդները, ինչ 1972 թվականին ուղեղի ուռուցքների աճը ուսումնասիրելու համար: