«Ձիթենու ճյուղ» օպերացիան կավարտվի «շատ կարճ ժամանակում»:
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NTV հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Մենք շատ արագ կավարտենք այս օպերացիան: Ահաբեկիչները փախչում են, եւ մենք բոլորս միասին կքշենք նրանց: Մեր ինքնաթիռները ռմբակոծում են նրանց, այժմ սկսվել է ցամաքային օպերացիան: Մենք զինված գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների պաշտպանության համար: Թող Ալլահը օգնի մեր զինվորներին»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը քրդական ընդդիմության կողմնակիցներին նախազգուշացրել է, որ Սիրիայում իրականացվող զինված գործողությունների դեմ բողոքի դեպքում ցույցերը կճնշվեն ուժայինների կողմից: «Իմացեք՝ փողոցում ուր էլ որ գնաք, մեր անվտանգության ուժերը հետապնդելու են ձեզ»,- հայտարարել է Էրդողանը: