Ցուցարարները հունվարի 22-ին Սեուլի կենտրոնում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը եւ նրա ղեկավար Կիմ Չեն Ընի դիմանկարը ի նշան Փյոնչհանի Օլիմպիադային այդ երկրի մասնակցության դեմ բողոքի:
Ցուցարարները Սեուլում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը` ի նշան Օլիմպիադային նրա մասնակցության դեմ բողոքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակցիան կազմակերպել Էր Կորեացի հայրենասերների ծայրահեղ աջ կուսակցությունը: Այդ մասին հայտնել Է YTN հեռուստաալիքը: Ակցիայի մասնակիցները հավաքվել Էին կայարանի շենքում, որտեղ նախ հանպատրաստից մամուլի ասուլիս են անցկացրել: «Փյոնչհանի Օլիմպիադան աստիճանաբար վերածվում Է Կիմ Չեն Ընի անվան Փենյանի Օլիպիադայի՝ ճանաչում բերելով նրա միջուկային ծրագրին ու հյուսիսկորեական ռեժիմին»,- հանրահավաքում հայտարարել Է կազմակերպիչներից մեկը: Այնուհետեւ ցուցարարները հրկիզել են Կիմ Չեն Ընի դիմանկարը, ԿԺԴՀ-ի դրոշը եւ այսպես կոչված միավորման դրոշը՝ Կորեական թերակղզու պատկերմամբ, որի ներքո երկու երկրների մարզիկները կանցնեն Խաղերի բացման արարողությանը: Ոստիկանները կրակը մարել են կրակմարիչների օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: