Ֆրանսիան հրաժարվել Է Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ընդունելու մտադրությունից:
Ֆրանսիան հրաժարվել Է ընդունել Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրել Է Journal du Dimanche-ը:
Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը ցուցահանդեսի կազմկոմիտեին հղած նամակում նշել Է, որ այդ որոշումը հիմնավորվել Է նախեւառաջ ֆինանսական պատճառներով: Մասնավորապես, նա մատնանշել Է «կառուցվածքային դեֆիցիտը», ինչպես նաեւ բիզնես-գործընկերների անբավարարությունը, որոնք անհրաժեշտ են միջոցառման կազմակերպման համար:
Ֆրանսիան Expo-2025-ի անցկացման հայտ Էր ներկայացրել 2017 թվականի սեպտեմբերի վերջին: Դրանում նշվում Էր, որ ցուցահանդես կարող Է այցելել 35 միլիոնից մինչեւ 65 մլն մարդ:
Միլանում անցկացված Expo-2015 Է այցելել 20 մլն մարդ:
Ֆրանսիայի հրաժարումից հետո Expo-2025-ի անցկացման իրավունքին հավակնում Է երեք երկիր՝ Ռուսաստանը, Ճապոնիան եւ Ադրբեջանը, նշում Է Deutsche Welle-ն: Հաղթողը կհայտարարվի 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը