Artsakhpress

Միջազգային

Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան

Վերջին շրջանում երևում է, որ Թուրքիան նախապատվությունը տալիս է քրդական գործոնի դեմ իր պայքարին:

Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան

Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով տարեսկզբին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացուներին՝ թուրք-քրդական հակասությունների սրման ֆոնին:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Թուրքիան, որը կարևոր խաղացող է Սիրիայում, մի կողմից ձգտում է, որ Ասադի իշխանությունը փոխվի, այլ կառավարություն ստեղծվի, Ասադը հեռանա, մյուս կողմից՝ փորձում է ամեն ինչ անել, որ քրդական գործոնը չուժեղանա. «ԱՄՆ-ը նույնպես ձգտում է, որ Ասադի իշխանությունը փոխվի: Մյուս կողմից էլ նրանց կարևոր ռազմավարական նպատակն է թույլ չտալ, որ Սիրիայում ուժեղանա Իրանի ազդեցությունը: Ամերիկացիները ձգտում են իրենց ռազմական ներկայությունը պահել և անգամ ուժեղացնել Սիրիայում»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, արևելագետն ասաց, որ այս երկիրը ձգտում է Ասադի կառավարության և Սիրիայի տարածքային ամբողջության պահպանմանը. «Իրանը նույնպես նմանատիպ նպատակներ ունի: Այս երկրները սրանով ցանկանում են պահպանել իրենց ազդեցությունը Սիրիայի վրա»:

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան Սիրիային դեմ վերջին օրերի ագրեսիայով կտրուկ փոխեց իրադրությունը:

«Թուրքիան կարողացավ ստանալ ԱՄՆ ու Ռուսաստանի լռեցյալ թույլտվությունը, պայմանավորվել որոշակի առումով և սկսեց ռազմական ագրեսիան Սիրիայի դեմ: Մենք տեսանք, որ Սիրիայի կառավարությունը հայտարարում էր, որ ամեն ինչ կանի այդ ագրեսիայի դեմ պայքարելու, բայց, ըստ էության, չարեց: Այսինքն դիվանագիտական առումով Թուրքիային հաջողվեց ապահովել, եթե ոչ օժանդակություն, ապա լուռ հավանություն իր գործողություններին: Իհարկե, սա հենց այնպես տեղի չունեցավ, սա արդյունք էր այն առևտրի, այն պայմանավորվածությունների, որը ձեռք բերվեցին վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև Թուրքիայի հարձակումը»,- մանրամասնեց նա:

Արևելագետի կարծիքով՝ ամերիկացիներն, ըստ էության, քրդերին դավաճանեցին և նրանց հայտարարություններից պարզ դարձավ, որ քրդերի համար իրենց դաշնակցային հարաբերությունները չվտանգեցին Թուրքիայի հետ:

«Ռուսների հետ թուրքերի բանակցությունները մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան Մոսկվայում, քանի որ փակ էին բանակցությունները, հստակ ինֆորմացիա ստանալ չեղավ: Պետք է ենթադրել, որ բանակցությունների ընթացքում թուրքերին հաջողվեց վստահեցնել ռուսներին, որ այս գործողությունը սահմանափակ կլինի և ուղղված կլինի միայն քրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ: Փոխարենը ռուսները ստացան հնարավորություն Սիրիայի ուժերի համար, որ նրանք առաջխաղացում ապահովեն Իդլիբի նահանգում»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Նա նշեց, որ Իրանը պաշտոնապես դատապարտեց թուրքական ագրեսիան, իսկ Ֆրանսիան երեկ դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ քննի այս հարցը:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ինչպես և Էրդողանը հայտարարել է, Թուրքիայի վերջնական նպատակն է ամբողջ թուրք-սիրիական հատվածում ստեղծել անվտանգության գոտի, շուրջ 30 կմ խորությամբ, քայլ առ քայլ գնում են սրան:

«Սակայն այս ագրեսիայի քաղաքական հետևանքները  վտանգավոր են, սրանով  Աստանային բանակցային գործընթացը կվիժեցվի: Բանակցային գործընթացը, որը պետք է սկսվեր, շարունակվեր Սիրիայում, մեծապես վտանգված է: Թուրքական ագրեսիան վտանգում է այն հաղթանակի արդյունքները, որոնք ձեռք էին բերվել «Իսլամական պետության» դեմ հաղթանակ տանելու հետ: Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում, և կարծում եմ, որ ռազմական գործողությունները կշարունակվեն»,- ամփոփեց Սաֆրասյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search