Ռուսական միջազգային RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Associated Press-ին պատմել է, թե ինչպես է ստացվել, որ ինքը մտնում է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի վստահելի մարդկանց շրջանակը:
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես եղել եմ այն ցուցակում, ինչպես ՌԴ-ում դա անվանում են, որոնց նա (Պուտինը) վստահում է… Չգիտեմ, վստահում է, թե՝ ոչ, սակայն ես իսկապես տեսել եմ այդ ցուցակը», - պատմել է նա գործակալությանը:
Սիմոնյանը չի բացառել, որ վստահության պատճառը կարող է լինել «իր՝ որպես ԶԼՄ-ի ղեկավարի անաչառությունը»: «Գուցե, այդ պատճառով էլ վստահում է»,- armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Ավելի վաղ, Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելեւան հայտարարել էր, որ ՌԴ նախահագի վստահված անձանց թիվը կազմում է 500 մարդ: Համաձայն ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավասու է նշանակել մինչեւ 600 վստահված անձ:
ՌԴ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին, իսկ ընտրապայքարը պաշտոնապես մեկնարկել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին: