Ռուսաստանը կապ Է պահպանում Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւ ուշադիր հետեւում Է Աֆրինի գործողությանը:
Մոսկվան ուշադիր հետեւում Է Աֆրինի գործողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք սիրիական Աֆրինի շրջանում իրականացվող գործողության ընթացքին, Ռուսաստանի ներկայացուցիչները կապ են պահպանում ինչպես Սիրիայի, այնպես Էլ Թուրքիայի ղեկավարության հետ, ներառյալ այդ հարցի շուրջ»,-լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել Է. «Առաջվա պես հիմնարար ենք համարում Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»: «Անտարակույս, ուշադիր հետեւում ենք հումանիտար ասպեկտներին, որոնք կապված են այժմ Աֆրինի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-նշել Է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Մոսկվան վաղօրոք իրազեկված եղել Է արդյոք Թուրքիայի զինուժերի նախապատրաստվող գործողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: