Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում, այսօր՝ հունվարի 22-ին ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին:
ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա կնախագահի 1 տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ։ Այդ մասին հաղորդվում է Twitter-ում կազմակերպության էջում:
Հիշեցնենք, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում կընտրվի նաեւ ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար: