Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ այժմ երկրում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է:

Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀՀ-ում 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և պատասխանել հարցին՝ արդյոք նախատեսվում են այլ ներդրումային ծրագրեր:  

«Իրոք, նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, Հայաստանի էլեկտրական ցանցերը «Հայաստանի ներդրողների ակումբի»-ի նախաձեռնությունների շրջանակում ներկայացրել են երկրի էներգետիկ ոլորտում մեկ միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը:  Բաշխման ցանցերում, որոնք 2015 թվականից ընդգրկված են «Տաշիր» ընկերությունների խմբում, գործող էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և առևտրային էներգետիկայի հաշվառման ուղղությամբ ավտոմատ համակարգի ներդրման նպատակով կիրականացնեն 900 մլն դոլարի ներդրումներ: «Տաշիր»-ի կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում ևս մեկ ներդրումային ծրագիր կլինի Շնողի ՀԷԿ-ի կառուցումը: Ծրագրում ներդրումները կկազմեն 200 մլն դոլար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, բացի վերը նշվածից՝ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր, ինչպիսիք եք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, մայրաքաղաքում նոր բնակարանային համալիրի կառուցումը, իրականացման ընթացքի մեջ է Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցման ծրագիրը, որտեղ, բացի բնակարանային համալիրից, կտեղակայվեն հյուրանոցներ, նկարչական խմբակների ու ազգային արհեստների սրահներ: «Գյումրիի պատմական հատվածում իրականացվում է «Կումայրի» արգելոց թաղամասի վերականգնման ծրագիրը: Նախապատրաստական փուլում են համալիր ներդրումային ծրագրեր նաև զբոսաշրջային այլ հիմնական ուղղություններով Հայաստանի տարբեր տարածաշրջաններում: Խոշոր ներդրումային ծրագրեր են մեկնարկել հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում: Հայաստանում օրեցօր ավելանում  են օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունները, որոնց արտադրությունն ունի մեծ պահանջարկ: Ինչպես հայտնի է, Հայաստանն օգտվում է մրգերի և բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չոր մրգերի և հյութերի արտադրության իր միջազգային հեղինակությունից, ալկոհոլային խմիչքների արտադրանքը դարձել է Հայաստանի այցեքարտը»,- նկատել է ՀՀ վարչապետը:

Նրա համոզմամբ, այս բոլոր ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտն, իհարկե, կարտահայտվի աստիճանաբար և սոցիալական ու տնտեսական փոփոխություններին նոր դրական ազդակ կհաղորդի, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում, որպես երկրի՝ որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես իրականացնել:   

«Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր հիմնական նպատակներից է՝ առավետագույն հարմարավետ պայմաններ ստեղծել երկրում բիզնես իրականացնելու համար, և հաշվի առնելով վերը նշածս, կարող եմ վստահեցնել, որ այժմ լավագույն ժամանակն է՝ Հայաստանում բիզնես անելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search