Արցախում ճանապարհաշինության ոլորտում 2017 թվականին ծախսվել է 4 մլրդ դրամ գումար:
Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսին այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախարարի հավաստմամբ՝ իրենց ամենամեծ ձեռքբերումը եղել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, որի կարևորությունը մեծ է թե՛ ռազմավարական և թե՛ տնտեսական առումներով:
«Կապիտալ վերակառուցման աշխատանքներ է իրականացվել Դրմբոնից մինչև Առաջաձորի խաչմերուկ, ինչպես նաև մասնակի վերանորոգումներ է կատարվել Ցեխ-Ձորի և Խաչենի հատվածում,-տեղեկացրել է Կ. Շահրամանյանը և ավելացրել,- այս տարի Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին ևս իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ այնտեղ տեղադրվելու են նաև անվտանգության էլեմենտներ»: