Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ հունվարի 21-ին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդեց խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողություն՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:
Բաթումում Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Արարողությանը՝ անմեղ նահատակների հիշատակին և ոճրագործությունները դատապարտող ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը: