ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել Է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում:
Թրամփը Թուրքիայից պահանջել Է սահմանափակել ռազմական գործողությունները Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Նա (ԱՄՆ-ի նախագահը) կոչ Է արել Թուրքիային ապաԷսկալացնել, սահմանափակել ռազմական գործողությունը եւ խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում»,- նշվում Է հրապարակված հաղորդագրության մեջ: Բացի այդ, Թրամփը Էրդողանից պահանջել Է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայում ամերիկյան եւ թուրքական ուժերի միջեւ հնարավոր բախումից խուսափելու համար: