Գերմանիան կասեցրել Է Թուրքիա սպառազինության արտահանումը Անկարայի կողմից սիրիական Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ իրականացվող գործողության պատճառով:
ԳՖՀ-ն կասեցրել Է զենքի արտահանումը Թուրքիա սիրիական Աֆրինում գործողության պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտարարել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Ինչ վերաբերում Է զենքի արտահանման շուրջ ընթացիկ կոնսուլտացիաներին, ապա կառավարության համար պարզ Է, որ մենք իրավունք չունենք սպառազինություններ մատակարարել մի տարածաշրջանի, որտեղ լարվածություն կա, եւ մենք դա չեն անի»,-հունվարի 25-ին նրա խոսքը մեջբերում Է Der Spiegel շաբաթահանդեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: