Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հունվարի 17-21-ը կայացած «ՖԻՏՈՒՐ-2018» միջազգային զբոսաշրջային 38-րդ ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի զբոսաշրջային հնարավորությունները:
Մադրիդում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին արցախյան գինու համտես է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ գերատեսչության պատվիրակությունը Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքը ներկայացրել է Հայաստանի հետ միասնական տաղավարում:
Ցուցահանդեսի ընթացքում մեծ թվով այցելուների մասնակցությամբ կազմակերպվել է նաև արցախյան գինու համտես, որի ընթացքում Արցախի պատվիրակության կողմից ներկայացվել են արցախյան գինեգործության ավանդույթները և գինու ուղիների մասին տեղեկություններ:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցություն է ունեցել նաև Արցախի Հանրապետությունում հաշվառված զբոսաշրջային օպերատորներ և մասնագիտացված կազմակերպություններ:
«ՖԻՏՈՒՐ-2018»-ը Եվրոպայում կազմակերպվող նմանատիպ ցուցահանդեսներից խոշորագույնների շարքում է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 10.000 ընկերություն 165 երկրներից, իսկ այցելուների թիվը կազմել է մոտ 140.000, ինչը ռեկորդային է նախորդ տարիների համեմատ