ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր փողոցներում երիտասարդներին բաժանվել է շուրջ 600 աղի բլիթ՝ կապված Սուրբ Սարգիս զորավարի տոնի հետ. այս տոնը նաև հռչակված է, որպես սիրո և երիտասարդության օրհնության օր:
Ստեփանակերտում երիտասարդներին 600 աղի բլիթներ են բաժանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ տոնի կապակցությամբ վաղը՝ հունվարի 27-ին, մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունենալու համերգային միջոցառում:
«Նախատեսվում են համերգային ծրագիր, տարբեր մրցույթներ. սպասվում է նաև հաճելի անակնկալներ: Սիրո յուրահատուկ խոստովանության համար հաղթողին կտրվի մրցանակ: Երիտասարդներին այցի կգա ինքը՝ սուրբ Սարգիսն իր ձիով և սեր կտարածի երիտասարդության մոջ»,-տեղեկացրել է Կ. Հարությունյանը: