Սիրիական ընդդիմությունը որոշում է կայացրել բոյկոտել Սոչիում ազգային երկխոսության կոնգրեսը։
Սիրիական ընդդիմությունը բոյկոտում է Սոչիում ազգային երկխոսության կոնգրեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սիրիայի հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի բանակցային կոմիտեն հայտարարում է Սոչիում կոնգրեսի բոյկոտի մասին»,- ասված է կառույցի թվիթերյան էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնում է News.am-ը:
Ազգային երկխոսության կոնգրեսը նախատեսված է Սոչիում, հունվարի 30-ին։ ՌԴ ԱԳՆ-ն մոտ 1600 մարդ է հրավիրել Սիրիայից, նաեւ դիտորդներ ՄԱԿ-ից, արտերկրից։