Աշխարհի «Ultimax» ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնություն, որին Արցախից մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը և դարձել աշխարհի չեմպիոն:
Հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին. արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հայրապետյանն ասել է, որ ինքն առաջին անգամ է մասնակցում MMA աշխարհի առաջնությանը:
Չեմպիոնի խոսքով՝ առաջնությանը մասնակցել են աշխարհի 22 երկիր ներկայացնող մարզիկներ:
«Առաջին ռաունդի 26 վարկյանին տեխնիկական նոկաուտի եմ ենթարկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Արսլանալի Կաջիմուրզաևին և հաղթանակ գրանցել՝ արժանանալով ոսկե մեդալի, գոտու և պատվոգրի: Ինձ՝ արցախցի մարզիկիս, պատիվ է մասնակցել նման առաջնության և դառնալ աշխարհի չեմպիոն,-նշել է Ա. Հայրապետյանը և ավելացրել,- հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին»: