Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում աջակցություն է հայտնել Աֆրինի գործողությունը քննադատող թուրք բժիշկներին։
Կարո Փայլանը աջակցություն է հայտնել Աֆրինի գործողությունը դատապարտող թուրք բժիշկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Կյանքը պաշտպանելը հանցանք չէ։ Պատերազմը պաշտպանելն է հանցանք»։ Կարո Փայլանը այս գրությանը ավելացրել է հեշթեգ՝ «Թուրք բժիշկների միության կողքին ենք» գրությամբ։