Սիրիայի Իդլիբ նահանգում ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանը պատասխան հարված է հասցրել ահաբեկիչներին։
Պեսկովը հայտարարել է կործանված ՍՈՒ-25-ի համար ահաբեկիչներին պատասխան հարված հասցնելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ նախագահ Պուտինը խոսում էր գործողության ակտիվ փուլի ավարտի մասին, նա ասում էր, որ ժամանակավոր տեղակայման կետերում ռուսական զինված ուժերի պահպանվող ներուժը բավարար է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ահաբեկիչներին կործանարար հարված հասցվի»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, ահաբեկիչների դեմ գործողությունները պայմանավորված են եղել նրանց՝ ռուսական ՍՈՒ-25 ինքնաթիռի վրա հարձակմամբ։
«Գործողությունները պայմանավորված են եղել ողբերգական իրադարձությամբ, երբ ահաբեկիչները հարվածել են մեր ինքնաթիռին, օդաչուն հերոսաբար զոհվել է։ Մենք բոլորս ցավակցում ենք նրա հարազատներին և մերձավորներին և հպարտանում ենք մեր հերոսներով»,- նշել է Պոսկովը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել, սակայն զոհվել է։
Վերջինս հասցրել է զեկուցել ինքնանետման մասին «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկման տակ գտնվող տարածքում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդանավը խոցվել է հակահրթիռային պաշտպանության շարժական համակարգից: