Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառումներին:
Նախագահը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անց կացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը նախանշված ժամկետների պահպանմամբ՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձրարարականներ շահագրգիռ կառույցների ղեկավարներին: