Artsakhpress

Տնտեսական

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստը

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ հարցերը առանցքային նշանակություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար, եւ դրանց լուծումը պահանջելու է ակտիվ ու նպատակասլաց աշխատանքի իրականացում ինչպես համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ այլ պետական կառավարման մարմինների եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մասին Նախագահը նշել է, որ այն կհանդիսանա ոլորտի բոլոր թեւերի համաչափ ու ինտենսիվ զարգացման կարեւորագույն գրավականը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով: «Հայեցակարգով սահմանված քաղաքականության իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության կայունությունը եւ կանխատեսելիությունը ապահովող, զարգացած գյուղատնտեսություն, երկրում ինքնաբավության մակարդակի բարձրացում եւ միջազգային մրցունակության աստիճանի զգալի ավելացում»,-ընդգծել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր շահագրգիռ մարմինները եւ օղակները իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ըստ ամենայնի աջակցեն այս կարեւոր ծրագրի հաջող իրականացմանը:

Անդրադառնալով 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրին Նախագահը նշել է, որ ոլորտում իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, մշակութային օջախների կառուցմանն ու վերանորոգմանը, առողջապահական օբյեկտների կառուցմանը, կոմունալ շինարարությանը, ավտոճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, պահպանմանն ու շահագործմանը, ինչպես նաեւ բնակավայրերի ջրամատակարարման ապահովմանը խմելու ջրով: «2018 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսված ծրագրերը բավականին ծավալուն են, բայց միանգամայն իրատեսական, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ակտիվ եւ կազմակերպված աշխատանք նախ եւ առաջ քաղաքաշինության նախարարության ու բոլոր շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների կողմից: Պետք է առավելագույն ջանքեր գործադրել այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search