Artsakhpress

Տնտեսական

Գործադիրը հաստատեց գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը բխում է ագրարային ոլորտում առկա ներուժն արդյունավետ օգտագործելու, գյուղատնտեսության ոլորտում նոր կանոններ սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում գյուղատնտեսական արտադրության նորագույն տեխնոլոգիաների և կազմակերպման առաջադեմ մեթոդների ներդրման պահանջներից:

Գործադիրը հաստատեց գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը

Գործադիրը հաստատեց գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին կայացած ԱՀ կառավարության անդրանիկ նիստի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ գործադիրի դատին ներկայացնելով ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագիծը: Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսությունն Արցախում և՛ բնական պոտենցիալի, և՛ ենթակառուցվածքների, և՛ մարդկային ռեսուրսների ու կարողությունների տեսանկյունից ունի զարգանալու մեծ ներուժ, բայց ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծելու արդյունքում կունենանք ավելի արդյունավետ, եկամտաբեր և մրցունակ գյուղատնտեսություն:

«Հայեցակարգի հիմքում ընկած խթանման ենթակա հիմնական ուղղություններն են՝ բուսաբուծության և անասնաբուծության ոլորտի զարգացում, անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրում և ընդլայնում, գյուղատնտեսական հումքի վերամշակում և սննդամթերքի անվտանգության ու որակի ապահովում: Այս բոլոր ուղղություններով կառավարության որոշումներով կմանրամասնեն պետական աջակցության ձևերը, չափերը և զարգացման առանձնահատկությունները: Որպես առաջնահերթություն՝ նախատեսում ենք կարճ ժամանակահատվածում ընդունել բուսաբուծության և ոռոգման համակարգերի համալիր զարգացման ծրագիրը, անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները բնական կերահանդակների օգտագործման կարգը, նաև առաջարկելու ենք որոշ փոփոխություններ հողային օրենսգրքում»,- ասել է Ժ. Միրզոյանը՝ ընդգծելով, որ հայեցակարգում առկա են մի քանի ցուցանիշներ, որին պետք է հասնել 10 տարվա ընթացքում:

Անդրադառնալով հայեցակարգի ընդունմանը՝ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ այդ հարցերը առանցքային նշանակություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար: Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը արհեստավարժ ու քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը տևել է գրեթե 2 տարի: «Փաստաթղթի վրա աշխատելու ժամանակ հաշվի են առնվել մեր երկրի յուրահատկությունները, վերջին տարիներին ագրարային ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու բացթողումները, իրատեսորեն գնահատվել են գյուղատնտեսության արդի հիմնախնդիրներն ու միջազգային նորմերի պահանջները»,- ասել է Բ. Սահակյանը՝ ավելացնելով, որ հայեցակարգում արտացոլված են մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հեռանկարային նպատակները, հստակեցված են դրանց կենսագործման գերակա ուղղություններն ու միջոցները, մասնավորապես՝ գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության տրամադրման պայմանները, մեխանիզմներն ու գործիքակազմը:

Բ. Սահակյանը նշել է նաև, որ հայեցակարգով սահմանված քաղաքականության իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության կայունությունը եւ կանխատեսելիությունը ապահովող, զարգացած գյուղատնտեսություն, երկրում ինքնաբավության մակարդակի բարձրացում և միջազգային մրցունակության աստիճանի զգալի ավելացում:

«Անհրաժեշտ է, որպեզի գյուղնախարարությունը կարճ ժամանակահատվածում ապահովի հայեցակարգից բխող հիմնական ծրագրերի և միջոցառումների կազմումն ու իրականացումը, մասնավորապես՝ որպես առաջնահերթություն պետք է դիտարկել անասնաբուծության ոլորտի համակողմանի կարգավորումը, անասնաբուծական մթերքների և անասնագլխաքանակի էական ավելացումը, ինչպես նաև՝ հանրապետությունում մշակվող հողատարածքների առավելագույնս ընդլայնումը»,- ասել է Բ. Սահակյանը՝ ընդգծելով, որ բոլոր շահագրգիռ մարմինները և օղակները իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ըստ ամենայնի աջակցեն այս կարևոր ծրագրի հաջող իրականացմանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search