Reddit սոցցանցի համահիմնադիր, ծագումով հայ, ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանը, ով հանդիսանում է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը, հայտարարել է համացանցային ընկերությունում իր անմիջական պարտականությունների կատարումը դադարեցնելու և նոր տեխնոլոգիաներում ներդրումներով զբաղվելու մտադրության մասին։
Ալեքսիս Օհանյանը Reddit-ից տեղափոխվում է նոր թվային բիզնես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ներկայում ցանկանում եմ կենտրոնացնել ողջ ուշադրությունս Initialized Capital վենչուրային ընկերության զարգացման վրա, որը հայտնի է Coinbase և Instacart թվային արժույթների փոխանակման առցանց ծառայությունում ներդրումներով։ Որպես այդ ընկերության համահիմնադիր, ես պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ դրա զարգացման վրա»,-1in.am-ի փոխանցմամբ՝ Օհանյանի խոսքերն է մեջբերում The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Ալեքսիս Օհանյանը Reddit-ում կմնա միայն որպես տնօրենների խորհրդի անդամ։