Մեծ պահքը 40 օր կտեւի՝ մինչեւ Ծաղկազարդի կիրակի:
Սկսվել է Մեծ պահքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրան անմիջապես հաջորդում է եւս մեկ՝ ավելի խիստ մեկշաբաթյա պահք՝ Չարչարանաց շաբաթը:
Պահքերը ապաշխարանքի եւ մեղայականի ժամանակահատվածն են: Դրանք խորհրդանշում են անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքը, երբ մկրտվելուց հետո Հիսուսը հոգու մղմամբ անապատ գնաց:
Մեծ պահքը ընդգրկում է 7 կիրակի, որոնք արտացոլում են Աստվածաշնչյան հատուկ հիշատակելի իրադարձությունները՝ կյանք դրախտում (Բուն Բարեկենդան), արտաքսում, անառակ որդու վերադարձ, տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան եւ մուտք Երուսաղեմ (Ծաղկազարդ):
Պահքի շրջանում սնունդի մեջ օգտագործվում են բացառապես բուսական ծագմամբ մթերքներ: Պահքի ժամանակ հրաժարվում են ոչ միայն ուտելիքի որոշակի տեսակներից, այլ նաեւ կրքոտ զբաղմունքներից, շատախոսությունից, ստելուց, վիրավորելուց եւ այլ մեղքերից: