Տեղի է ունեցել Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը:
Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը մեկնարկային տուրում կլինի չինացի Դին Լիրենը: Մյուս զույգերը կկազմեն Կրամնիկը և Գրիշչուկը, Կարյակինը և Մամեդյարովը, Կարուանան և Սոն:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կմեկնարկի մարտի 10-ին Բեռլինում: Շախմատիստները կխաղան 14 տուր և կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: