Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի՝ մեծությամբ հինգերորդ օդանավակայանը՝ «Լոնդոն-Սիթին», անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվել Է Թեմզա գետում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո:
Մեծ Բրիտանիայում օդանավակայանը փակել են Թեմզայում հայտնաբերված ռումբի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտնել են օդային նավահանգստում:
«Պլանավորված աշխատանքների շրջանակներում Գեւորգ V թագավորի նավաշինարանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների արկի հայտնաբերվելուց հետո Լոնդոնի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով ստեղծել Է օտարման 214-մետրանոց գոտի: Դրա հետեւանքով «Լոնդոն-Սիթի» օդանավակայանը փակվել Է»,- ասված Է օդային նավահանգստի Twitter-ում:
Սքոթլանդ Յարդում, իրենց հերթին, հայտնել են, որ ռումբը հայտնաբերվել Է փետրվարի 11-ին 05:06-ին (Երեւանի ժամանակով 09:06-ին), ինչից հետո գտածոյի վայր են մեկնել մասնագետներ: 22:00-ին (Երեւանի ժամանակով 1:00-ին) ընդունվել Է «օպերատիվ որոշում» շրջափակել շրջանը եւ փակել օդանավակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: