Artsakhpress

Սփյուռք

Թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին. Թուրքագետ

Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի որոշմամբ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում թողնելը միջամտություն էր հայ համայնքի գործերին:

Թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին. Թուրքագետ

Թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին. Թուրքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը արևելագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին, և դա արեց բացահայտ կերպով, գրում է Panorama.am-ը։

Սա, ըստ բանախոսի, եկեղեցական ընդունված կարգուկանոնի բացահայտ խախտում է, և մի շարք հարցականներ մինչ այժմ կան, քանի որ հայտնի չէ՝ ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ, գրավոր դիմում եղե՞լ է, փոխանորդին ընտրու՞մ են, թե՞ նշանակում:

«Ես գիտեմ, որ տեղապահին նշանակում են, բայց այս անգամ տեղի է ունեցել ընտրություն: Աթեշյանը և թուրքական իշխանությունները իրենց քայլերով ու հայտարարություններով հայտարարում են, որ մտերիմ են, սա համայնքի կազմակերպման համար կարող ենք դրական քայլ համարել, բայց՝ արդյո՞ք հավատացյալների, համայնքի կարծիքն այստեղ որևէ նշանակություն ունի, թե՞ ոչ: Հայ համայնքը ի վերջո ինչպիսի՞ դիրքորոշում ունի, դա անգամ որպես գործոն չի ներկայացվում»,- ասաց նա:

Մելքոնյանը նշեց՝ խոսքը կրոնական աթոռի մասին է, այստեղ առաջնորդվել «դաբռո»-ներով այնքան էլ ընդունելի չէ: Նա ցավով արձանագրեց՝ այս ամբողջ ընթացքում միշտ շեշտվում էր նահանգապետի, Էրդողանի կարծիքը, բայց ոչ երբեք Մայր Աթոռինը, նաև որոշակի վիրավորական շեշտադրումներ էին անում՝ Բեկչյանին անվանում էին այսպես կոչված տեղապահ, մինչդեռ նրան Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել էր:

«Դա, ի վերջո, Էրդողանի կամ Թուրքիայի պատրիարքությու՞նն է, թե՞ հայ առաքելական եկեղեցու, և ո՞ր կարծիքը պետք է լինի դոմինանտ: Այս ամենի հետևանքով ամենամեծ հարվածը հասցվում է հայ համայնքին, հավատացյալներին, ովքեր խորը հիասթափություն են ապրում և հեռանում պատրիարքությունից, սա լուրջ հարված է նաև հայկական ինքնությանը, քանի որ պատրիարքությունը այն առանցքն է, որի շուրջ համախմբվում է Թուրքիայի հայությունը»,- ասաց նա:

Արևելագետը խոսեց նաև մի հարցի մասին, որը չի բարձրաձայնվում. Ստամբուլի հայ համայնքից մեծացել է հայերի արտագաղթի թիվը, իհարկե՝ քչերն են գալիս Հայաստան, մեծ մասը գնում են Եվրոպա: Այս ամենն, ըստ բանախոսի, հանգեցնելու է նաև արտագաղթի ալիքի մեծացման:

Մելքոնյանը նշեց, որ շատերի մոտ հիասթափություն կա նաև հոգևորականներից, քանի որ այն նույն հոգևորականները, որ ոգևորությամբ ընտրեցին Բեկչյանին, մի քանի օր առաջ պարտադրանքով ընտրեցին Աթեշյանին: Արևելագետի խոսքով՝ թուրքահայ համայնքը ընդհանրապես հայտնի է իր ոչ համարձակ պահվածքով. այդ մթնոլորտը ձևավորվել է դարերի ընթացքում, այսօր կային այդ համարձակության սաղմերը, սակայն միտումնավոր փորձ է արվում դրանք ոչնչացնելու, ասում են՝ Բեկչյանը ոչ իրատեսական գործիչ է, Փայլանը՝ ռոմանտիկ, բոլոր նրանք, ովքեր թուրքական գծից շեղվող հայտարարություններ են անում, համարվում են Դոն Կիխոտներ:

«Այս ամենը արվում է «Ժամանակ» օրաթերթի միջոցով, որի խմբագիրն ուղղակի ողջունում է այս որոշումը, համարում պատմական իրադարձություն, կոչ անում լռել, համախմբել: Այդ թերթն անգամ երիտթուրքերի ժամանակ համախմբման կոչ էր անում, հիմա հնազանդության կոչեր է հնչեցնում»,- ասաց նա:

Ապագայի կանխատեսումներն անելով՝ Մելքոնյանը նշեց, որ հայ համայնքի ակտիվ հատվածը անպայման շարունակելու է պայքարը, բայց անհամեմատ ավելի վատ մեկնարկային պայմաններում. կարող են լինել նաև առանձին անհնազանդության դրսևորումներ, եկեղեցուց հեռացման դրսևորումներ: Բանախոսն ասաց, որ իրեն հասած որոշ տվյալներով՝ երեկ արդեն եղել է մի դեպք, երբ հավատացյալներից մեկը դժգոհություն է հայտնել, նրան տարել են ոստիկանություն՝ պատարագը խախտելու համար:

«Շատ է խոսվում, որ սա Թուրքիան է, այստեղ պետք է զուսպ լինել: Իհարկե սա, հատկապես թուրքագետների համար, շատ հասկանալի է, ընկալելի, բայց մենք ունենք նախադեպեր՝ նախորդ պատրիարքները գտել են բանաձևեր՝ ըմբռնելի սահմաններում հայտարարություններ ու քայլեր անելու: Բացի այդ, մեր ժամանակներն ավելի շատ կարիք ունեն ըմբոստ, մի փոքր տարբերվող հոգևորականների՝ Ստամբուլի Հունաց պատրիարքի, Հռոմի պապի պես»,- ասաց նա:

Մելքոնյանը իր խոսքն ուղղեց Արամ սրբազանին, հորդորեց, որ մի փոքր կարևորություն տա այն համայնքին, որին ծառայելուն է կոչված, ոչ միայն ուշադրություն դարձնի իր հանդեպ Էրդողանի տածած սիրուն, այլև ականջալուր լինի աշխարհասփյուռ հայության կոչերին:


Հարցին՝ արդյո՞ք Մայր Աթոռը որևէ կերպ պիտի արձագանքի այս պարագայում, Մելքոնյանը նշեց, որ իրավական, եկեղեցական օրեքների խախտումների այս թնջուկը պետք է հստակ գնահատականի արժանանա Էջմիածնի կողմից:

«Համանախագահների ոճի հայտարարություններն այնքան էլ ճիշտ չեն լինի. հապաղելու պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք, չպաշտպանեցինք, մենակ թողեցինք Բեկչյանին՝ այդ ազնիվ հոգևորականին: Մայր Աթոռի հայտարարությունը կլինի այնսթափեցնող հանգամանքը, որ մեծ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա»,- ասաց նա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search