Artsakhpress

Հասարակական

Մարտունի և Հադրութ քաղաքներում խորհրդանշական երթեր և հանրահավաքներ են կազմակերպվել (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 12-ին, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդանշական երթեր են տեղի ունեցել Մարտունի և Հադրութ քաղաքներում:

Մարտունի և Հադրութ քաղաքներում խորհրդանշական երթեր և հանրահավաքներ են կազմակերպվել (լուսանկարներ)

Մարտունի և Հադրութ քաղաքներում խորհրդանշական երթեր և հանրահավաքներ են կազմակերպվել (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարտունիում երթին հաջորդել է հանրահավաք, որի ընթացքում շարժման ակտիվիստները հանդես են եկել ելույթներով: Միջոցառմանը ներկա ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում կարևորել է Արցախյան շարժման դերակատարությունը հայ ժողովրդի հերոսական պատմության համատեքստում: 

Շարժման ակտիվիստ Սլավիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ 30 տարի առաջ փետրվարի 12-ը հանրահավաքի առաջին օրը չէր, սակայն իր մասշտաբայնությամբ առաջինն էր, որին մասնակցում էին շրջանի գրեթե բոլոր բնակիչները:«Այսօր էլ ոգին և պահանջները նույնն են մնացել: Ցույցը մեկնարկեցինք քաղաքի հրապարակից, ինչպես 30 տարի առաջ: 1988-ին, երբ նայում էինք բռունցք դարձած ժողովրդին, համոզված էինք, որ մեր իղձերն իրականանալու են, քանի որ շարժումը մասսայական բնույթ էր կրում, և հազարավոր մարդիկ, դուրս գալով հրապարակ, ունեին նույն պահանջը: Ես հավատում էի, որ մենք կհասնենք մեր նպատակին, որն այսօր իրականություն է դարձել»,- նշել է Ս. Հայրապետյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:Օրվա առթիվ տեղի ունեցել նաև տոնական համերգ:

Նույն ժամին՝ 11:00-ին, երթ է տեղի ունեցել նաև Հադրութ քաղաքում, որը մեկնարկել է նախկին շրջկոմի շենքի բակից, որից հետո մասնակիցները զոհված ազատամարտիկների հուշարձանին դրել են ծաղիկներ, այնուհետև քայլերթով մեկնել մշակույթի տուն՝ մասնակցելու ցուցահանդեսի, որին ներկայացվել են լուսանկարներ և տարբեր տարիների հրատարակված Արցախյան շարժմանը նվիրված գրքեր:

Ելույթներով հանդես են եկել 1988-ի հանրահավաքի կազմակերպիչներ Մաքսիմ Միրզոյանը, Գոհար Մկրտչյանը, Վաչագան Զաքարյանը և Գագիկ Ավանեսյանը: Վերջինս էլ իր խոսքում նշել է, որ այսօր էլ երթը մեկնարկել և տեղի է ունեցել այն նույն ժամանակագրությամբ, ինչ 1988-ին:

«1985 թվականին Մ.Գորբաչովի կողմից «Պերեստրոյկա և գլասնոստ» հռչակելուց հետո, հույս ունեինք, որ մեր հիմնահարցը կլուծվի: Նոյեմբերին, Հադրութ քաղաքի բնակիչ Էմիլ Աբրահամյանի նախաձեռնությամբ, կազմակերպեցինք ստորագրահավաք՝ հայկական հեռուստատեսության հեռարձակման վերաբերյալ: Այդ ժամանակ Հադրութում գործում էր 2 հեռուստաալիք, կենտրոնական (ռուսական) և ադրբեջանական: Դրա համար շատ ֆինանսական միջոցներ պետք չէին, ընդամենը «Խուռհատ» տեղամասում, որտեղ տեղադրված էր հեռարձակման կայան՝ իր աշտարակով, անհրաժեշտ էր տեղադրել ևս մեկ հեռարձակման սարք:

Ստորագրությունները հավաքում էինք ես և Բելլա ու Էռնա Հարությունյանները: Մեզ հաջողվեց հավաքել այդ ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի՝ 270–ից ավելի ստորագրություններ: Ստորագրություններով նամակը Մոսկվա՝ Գորբաչովին ուղարկելուց և նույն նամակը պարզելու համար հետ ստանալուց հետո, մեր շրջկոմի կողմից սկսվեցին ճնշումներ՝ ինչպես ստորագրողների հանդեպ, այնպես և մեր՝ ստորագրահավաք կազմակերպողներիս: Այդ մթնոլորտում, չնայած ճնշումներին, շարունակեցինք նամակներ ուղղել միութենական տարբեր ատյաններ»,- ասել է Գ. Ավանեսյանը և ավելացրել, որ դրանք հետագայում վերածվեցին իրենց մեջ ագային ուժ պարունակող հանրահավաքների:

Օրվա առթիվ երթին մասնակից շարժման մի շարք ակտիվիստներ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի որոշմամբ պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն:

Երկու քաղաքներում էլ երթի մասնակիցները պարզել են խորհրդանշական պաստառներ, որոնց վրա գրած կարգախոսներով իրենց բողոքն էին արտահայտում երեսուն տարի առաջ:

Լուսանկարները՝ շրջանային «Ամարաս» և «Դիզակ» պաշտոնաթերթերի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search