Artsakhpress

Քաղաքական

Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձանագրում է, որ արցախյան շարժումն առաջին հերթին արդյունք էր անտանելի դարձած այն ճնշման, որին ենթարկվել է հայ ժողովուրդն Արցախում և Սովետական Ադրբեջանում:

Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ պատկերացում կա, թե Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու վայրագ գործողությունները եղել են ի պատասխան արցախյան շարժման: «Սխալ հայացք կա այս ամենին և կարծես ընդհանուր մոտեցումն այն է, թե ի պատասխան ղարաբաղյան շարժման են տեղի ունեցել այդ վայրագությունները: Այսօր ավելի քան երբևէ հայությունը պետք է իր համար հստակեցնի, որ արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այդ ճնշումներին, որոնք, անշուշտ, ամենապարզ դրսևորումը ստացել են Արցախում, որովհետև այն, ինչ ստացվել էր Նախիջևանում, չէր ստացվել Արցախում: Ադրբեջանցիները կարողացել էին հայաթափել Նախիջևանը, սակայն նույնն Արցախում անել նրանց չէր հաջողվել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ոչ միայն 1988թ. փետրվարի 27-29-ը, ինչպես ֆիքսվել է, այլ շարունակվել են նաև դրանից հետո: «Այն ժամանակ Սովետական Միությունում որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ ամենը ոչ թե սովորական մի որևէ գործողություն է, այլ բացահայտումն է Ադրբեջանի այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել դեռ 1918թ.: Եվ պատահական չէ, որ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց ռազմավարական նպատակների մասին բացահայտ հայտարարություններ է անում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծում է, որ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, եղել են դատական նիստեր, գրվել են բոլոր ցուցմունքները, սակայն դրանք մինչ օրս ոչ քաղաքական գնահատական են ստացել, ոչ էլ` իրավական: «Դատական վճիռներ կայացվել են, սակայն ոչ ոք չգիտի` իրականացվե՞լ են այդ վճիռները, թե՞ ոչ: Այդ վայրագություններից տուժածների ընտանիքներին էլ մինչ օրս կոմպենսացում չի եղել: Այդ վայրագություններին զոհ է գնացել 32 մարդ, որից 26-ը` հայեր, սակայն մահապատժի է դատապարտվել ընդամենը մեկ մարդ, ու հայտնի էլ չէ, այդ դատավճիռը իրականացվել է, թե ոչ, իսկ Սովետական Միությունում համարեցին, որ Սումգայիթում տեղի են ունեցել խուլիգանական մոտիվներով գործողություններ: Սումգայիթի ջարդերը երեք օր չեն տևել, ոչ էլ երեք տարի: Արդեն 30 տարի է այդ ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է, և, ցավոք, այդ քաղաքականությունը համարժեք գնահատական չի ստանում»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով է նկատում, որ Հայաստանում էլ դեռևս Սումգայիթի ջարդերը չեն ճանաչվել որպես կազմակերպված ցեղասպանական գործողություններ, և մինչ այս պահը այդ վայրագություններից տուժած անձինք հատուկ կարգավիճակ չունեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search