Արցախյան շարժումը համոզված եմ մեր ժամանակակից պատմության ամենաբախտորոշ իրադարձությունն է, որ մեզ վերակերտեց իբրեւ ազգ եւ պետականություն։
Արցախյան շարժումը հայ ժամանակակից պատմության մեջ ամենաբախտորոշն էր. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Այն փոխեց հայկական աշխարհը, ստեղծեց պետականություն և երաշխավորեց մեր հայրենիքի անվտանգությունը` ամբողջ Սփյուռքի մտայնությունը փոփոխության տանելով դեպի հայրենակենտրոն մտածողություն: Մենք համոզված ենք, որ առաջ ենք գնում դեպի Արցախ:Արցախցիները մեզ ուժ ու կորով են տալիս՝ նպատակաուղղված աշխատելու առումով: Մենք ձեր կողքին ենք և բոլորս միասին ծառայում ենք Արցախի Հանրապետությանը: Շնորհավորում եմ շարժման 30-ամյակի առիթով և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում»,- նշել է Շ. Գանտահարյանը: