ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել «բաց չթողնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը» `ասելով, որ ռազմական լուծումը «աղետալի հետեւանքներ կունենա»:
Գուտերեշը կոչ է արել «բաց չթողնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում ելույթ ունենալով՝ Գուտերեշը նշել է, որ սառը պատերազմի ավարտից հետո աշխարհն առաջին անգամ Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունների հետ կապված իրադարձությունների պատճառով բախվել է միջուկային հակամարտության սպառնալիքի հետ, փոխանցում է news.am-ը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել, որ Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան կարողանան «միասին իմաստալից քննարկումներ անցկացնել»:
«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պատրաստ են այդ անել ... Անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրել եւ համոզել Փհենյանին, որ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ»: