Artsakhpress

Սպորտ

Ցանկանում եմ մենամարտել ռուս չեմպիոնի հետ, մենամարտս անցկացնել Հայաստանում և այստեղ հայտարարել կարիերայիս ավարտի մասին. Վիկ Դարչինյան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 2008-ին աշխարհի բացարձակ չեմպիոն, կարիերայի ընթացքում 4 IBO տիտղոս նվաճած Վիկ Դարչինյանը ցանկանում է մենամարտել ռուս մարզիկ Եվգենի Գրադովիչի հետ, մենամարտն անցկացնել Հայաստանում և Հայաստանից հայտարարել մարզական կարիերայի ավարտի մասին:

Ցանկանում եմ մենամարտել ռուս չեմպիոնի հետ, մենամարտս անցկացնել Հայաստանում և այստեղ հայտարարել կարիերայիս ավարտի մասին. Վիկ Դարչինյան

Ցանկանում եմ մենամարտել ռուս չեմպիոնի հետ, մենամարտս անցկացնել Հայաստանում և այստեղ հայտարարել կարիերայիս ավարտի մասին. Վիկ Դարչինյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Վիկ Դարչինյանի հետ:

-Վի՛կ, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում, որտե՞ղ եք, վերջին ժամանակահատվածում Ձեր մասին տեղեկությունները նվազել են:

-Այս պահին Հայաստանում եմ՝ տանը, հանգստանում եմ: Այցելել եմ Հայաստան, որ տեսնեմ ընկերներիս, հարազատներիս:

-Իսկ ընդհանրապես ինչո՞վ եք զբաղվում: Լրատվամիջոցներում Ձեր վերաբերյալ տեղեկություն վերջին անգամ հրապարակվել է, երբ 2017թ. մարտին տեղի ունեցած մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեցիք Թաիլանդը ներկայացնող Մանոտ Կոմպուտին, ի դեպ, դրանից առաջ նոկաուտով պարտվել էիք:

-2017-ին ես մենամարտ ունեցա Ավստրալիայում, հակառակորդս թաիլանդցի բռնցքամարտիկ էր, ով ունեցել էր 30 մենամարտ: Մենամարտը շատ լավ ավարտվեց՝ առաջին ռաունդում նոկաուտով: Դրանից հետո ինձ ձեռնոց էր նետել ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչը, որի հետ արդեն մի քանի տարի է՝ խոսում ենք մենամարտ անցկացնելու վերաբերյալ: Վերջերս կապվեց ինձ հետ, և ես ասացի, որ պատրաստ եմ մենամարտել:

Իրենց խնդրանքով փոխանցել եմ վերջին տեսանյութս, և իրենցից այլևս տեղեկություն չունեմ: Հավանաբար տեսան, որ վերականգնվել եմ, ուժեղացել եմ և չցանկացան մենամարտել: Սակայն ռուս մարզիկն այլ մարզիկի հետ էլ չի մենամարտել, ուստի սպասում եմ, որ եթե մենամարտել ցանկանա, ապա ինձ հետ կմենամարտի: Այդ մենամարտը եթե լինի, ապա այդ օրն էլ կհայտարարեմ կարիերայիս ավարտի մասին:

- 2008-ին Դուք աշխարհի բացարձակ չեմպիոն էիք, ունեցել եք 53 մենամարտ: Արդեն ամփոփե՞լ եք 53 մենամարտը, և ո՞րն է Ձեր կարիերայի ամենամեծ հաղթանակն ու ամենացավալի պարտությունը:

-Ամենալավ հաղթանակը երևի 2008 թվականի մենամարտներից մեկն էր՝ Քրիստիան Միխարեսի հետ, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Ինձնից հետո նման արդյունք չի գրանցվել, և երևի էլ չկրկնվի, որովհետև այդ քաշային կարգում ես ունեի չորս գոտի: Բայց ինձ համար ամենակարևոր մենամարտը 2004 թվականի դեկտեմբերին իմ նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր, երբ ես հաղթեցի շատ ուժեղ աշխարհի չեմպիոնի՝ Իրրն Պաչեկոյին: Նա բոլորին հաղթել էր նոկաուտով, և քչերն էին հավատում իմ հաղթանակին, իսկ ես հաղթեցի նոկաուտով:

-Վի՛կ, 9-ը պարտություն եք ունեցել, վերլուծե՞լ եք դրանք:

-9 պարտությունից 5-6-ը պարտություններ չէին, չեմ ընդունում , որ պարտություն էր: Դրանք ԱՄՆ-ում և Ճապոնիայում կայացած մենամարտեր էին: Օրինակ՝ մի դեպքում մրցակիցը հարվածում էր գոտկատեղից ներքև, ինչն արգելված է բռնցքամարտում, իսկ ես պարտվեցի:

-2011-ին Դուք Հայաստանում նախաձեռնեցիք պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել և հաղթեցիք: Բազմիցս եք նշել, որ դա Ձեր նպատակն էր Հայաստանի հետ կապված, այժմ ի՞նչ նպատակ ունեք՝ կրկին կապված Հայաստանի հետ:

-Հիմա ևս ցանկությունս այդքան շատ չի տարբերվում: Ցանկանում եմ, որ եթե ռուս մարզիկի հետ մենամարտը ստացվի, այն անպայման անցկացնեմ Հայաստանում և այդ օրն էլ հայտարարեմ կարիերայիս ավարտի մասին: Դա իմ նպատակն է, ցանկությունն է, լավ կլինի, հրաշալի կլինի: Ամեն դեպքում կարիերայիս ավարտի մասին կհայտարարեմ Հայաստանում:

-Վիկ, դժվար չէ՞ ռինգից հեռանալը:

-Դժվար է, շատ, 30 տարուց ավելի է՝ բռնցքամարտում եմ և չեմ էլ հավատում, որ եկել է ռինգից հեռանալու ժամանակը, քանի որ ես ինքս զգում եմ, որ էլի ուզում եմ պարապել, ռինգ դուրս գալ, բայց այդպես չի լինում, մի օր պետք է ավարտ հայտարարես:

-Վի՛կ, Դուք 2016-ին ևս հայտարարել էիք կարիերայի ավարտի մասին, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չստացվեց ավարտել կարիերան:

-Ես և՛ 2016-ին, և՛ 2017-ին հայտարարել եմ կարիերայիս ավարտի մասին, սակայն լավ առաջարկներ են եղել և ես չեմ կարողացել մերժել ու կրկին վերադարձել եմ սպորտ:

-Կա՞ ինչ-որ սովորույթ, գործողություն, որ անում եք ռինգ մտնելուց կամ ռինգը լքելուց հետո:

-Նման սովորություններ չկան, սակայն ռինգ դուրս գալուց առաջ մի քանի րոպե անպայման պետք է մնամ միայնության մեջ, որպեսզի ինքս իմ առաջ դնեմ իմ խնդիրները, կենտրոնանամ ու դուրս գամ ռինգ:

-Վի՛կ, նախկինում Դուք բազմիցս եք խոսել Երևանում, Սպիտակում բռնցքամարտի դպրոց կառուցելու մասին, իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ես արդեն մի փոքր մտափոխվել եմ, այժմ ցանկանում եմ ավելի լավ, պրոֆեսիոնալ մարզադպրոց ունենալ ԱՄՆ-ում: Կարիերայիս ավարտից հետո երևի այդպես էլ կանեմ, քանի որ ԱՄՆ-ում կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է լավ մարզիկներ մեծացնելու համար: Դա ֆինանսական հարց է, դա գործընկերների, մասնագետների հարցն է: Պրոֆեսիոնալ մենամարտում պետք է ունենաս լավ հակառակորդներ, որ մարզվես, իսկ այնտեղ այդպիսիք կան: Այդպես է աճում բռնցքամարտիկը, ես էլ եմ այդպես աճել: Եթե ես ուզում եմ մեկին մարզել, ապա միայն նրա համար, որ նա դառնա աշխարհի չեմպիոն, իսկ Հայաստանում այդ միջավայրը չկա, այստեղ դժվար է:

-Հայ մարզիկների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Հայ մարզիկների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, իմ ընկերները, ովքեր իմ հասակակիցներն են ու դրսում են, բոլորի հետ կապի մեջ եմ, իսկ Հայաստանում նոր սերունդ է մեծանում, այդքան շատ չեմ ճանաչում, բայց իրենց մրցումներին երկու տարի առաջ եղել եմ, լավ մարզիկներ ունենք: Իրականում լավ մարզիկ լինելն այնքան էլ մարզչով պայմանավորված չէ, որքան մարզիկի բնավորությամբ: Օրինակ, ինձ թվում է, որ ես եմ ինձ ստիպել առաջ գնալ, դա բնավորություն է: Մարզիչն էլ է կարևոր, բայց եթե մարզիկը չունենա այդ բնավորությունը, մարզիչը ոչինչ անել չի կարող:

-Վ՛իկ, հնարավո՞ր է՝ մի օր զբաղվեք քաղաքականությամբ և հետևո՞ւմ եք Հայաստանի քաղաքական իրադարձություններին:

-Այո, հետևում եմ, բայց ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում, դա իմը չէ: Ես ընկերասեր եմ, սիրում եմ իրենց հետ լինել, իսկ քաղաքականության մեջ այդպես չի լինում, ժամանակ չի մնում,  բացի այդ, ես ինձ չեմ պատկերացնում քաղաքականության մեջ:

-Բացի այս, Ձեր վերջին այցը ե՞րբ է եղել Հայաստան, կարծես գաղտնի եք գալիս-գնում, թե՞ հաճախ չեք գալիս։

-Անցած տարի էի եկել Հայաստան, կարոտում եմ Հայաստանը։ Ամեն տարի մի քանի անգամ պարտադիր գալիս եմ, բայց չեմ սիրում այդ մասին հայտնել: Մի քիչ թաքուն եմ գալիս, բայց վերջում բոլորն իմանում են:

Երևի կարիերայիս ավարտից հետո տարվա մեծ մասն անցկացնեմ Հայաստանում, ցանկանում եմ անգամ ընտանիքս տեղափոխել Հայաստան, եթե կարողանամ դա անել, դա էլ կանեմ: Պարզապես մի փոքր դժվարություններ կան երեխաներիս ուսման հետ կապված՝ մեծ տղաս արդեն տասը տարեկան է և սովորում է դպրոցում:

-Զբաղվո՞ւմ է սպորտով:

-Իմ տղային ես եմ սովորեցնում, ինքն էլ մարզվում է մի քանի մարզաձևերով: Փոքր տղաս չորս տարեկան է, և ինձ թվում է՝ ավելի լավ բռնցքամարտիկ կդառնա, օրինակ՝ ինչքան ինձ տեսնում է, ծեծում է:

-Առաջիկայում ի՞նչ անելիքներ ունեք:

- Անելիքներս պայմանավորված են ռուս մազիկի արձագանքով, իսկ եթե հրաժարվի մենամարտել, ապա պետք է ավարտի կարիերան: Սպասում եմ նրա պատասխանին, ինձ թվում է, որ ուշ թե շուտ նրանք ինձ հետ կկապվեն, միայն շատ չերկարացնեն, այլապես ես իսկապես կավարտեմ կարիերաս:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search