Ռուսաստանն իր հակաամերիկյան քարոզարշավը 2014-ին սկսեց, շատ ավելի վաղ, քան ես հայտարարեցի, որ նախագահի պաշտոնում կառաջադրվեմ:
Թրամփ. Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է News.am-ը:
«Դա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Թրամփի նախընտրական քարոզարշավը ոչ մի վատ բան չի արել, ոչ մի դավադրություն չի եղել»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլերը ՌԴ 13 քաղաքացու եւ 3 ընկերության մեղադրանք է ներկայացրել 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար: