Թուրքիան պետք է չեղյալ համարի վեց լրագրողների ցմահ բանտարկության դատավճիռը:
ՄԱԿ եւ ԵԱՀԿ փորձագետները Թուրքիային կոչ են արել չեղյալ համարել լրագրողների դատավճիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվում է ՄԱԿ եւ ԵԱՀԿ փորձագետների մամուլի ազատության մասին համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է News.am-ը:
«Այս դաժան դատավճիռները անընդունելի եւ աննախադեպ հարձակում են Թուրքիայում արտահայտվելու ազատության եւ ԶԼՄ-ների վրա»,-ասել են փորձագետներ Դեվիդ Քեյը եւ Հարլեմ Դեզիրը:
Դատապարտված լրագրողների թվում են Ահմեդ Ալթանը, Մեհմեդ Ալթանը, Նազլի Իլիջաքը:
Հիշեցնենք, որ Ահմեդ ու Մեհմեդ Ալթան եղբայրները իրենց հրապարակումներում բազմիցս գրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: