Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է մարդկանց առեւտրով զբաղվելու մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացու։
Կիեւում ձերբակալվել է մարդկանց առեւտրով զբաղվող Ադրբեջանի քաղաքացու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է vesti.az-ը։
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդը ուղեւորվում էր Ստամբուլ։ Ուկրաինացի իրավապահները միանգամից ձերբակալվածի մասին հաղորդել են Կիեւում Ինտերպոլի ուկրաինական բյուրոյին։
Նշվում է, որ Ուկրաինայում մարդկանց առեւտրի խնդիրը շատ սուր է: Այսպես, Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության տվյալների համաձայն, 2017 թ. բացահայտվել է մարդկանց առեւտրով զբաղվող 25 միջազգային ցանց։