Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանում տարիներով խախտվում են գերիներին ու պատանդներին վերաբերող միջազգային իրավունքի բոլոր կանոնները. Կապրիելյան

Ադրբեջանական լրատվամիջոցներում նախօրեին հաղորդագրություն էր հայտնվել «Հայկական գերության մեջ. խոշտանգումների եւ սպանությունների անալոգիա» սադրիչ վերնագրով գրքի հրատարակման մասին:

Ադրբեջանում տարիներով խախտվում են գերիներին ու պատանդներին վերաբերող միջազգային իրավունքի բոլոր կանոնները. Կապրիելյան

Ադրբեջանում տարիներով խախտվում են գերիներին ու պատանդներին վերաբերող միջազգային իրավունքի բոլոր կանոնները. Կապրիելյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս առթիվ NEWS.am-ը զրուցել է Հայաստանում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի հետ:

 Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը պնդում է, որ գրքում իբրփաստեր են ներկայացված:  Ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունը:

Հրապարակման բովանդակությանը ես ծանոթ չեմ, բայց եթե ուշադրություն դարձնենք շնորհանդեսի ժամանակ ադրբեջանական պաշտոնյաների մեկնաբանություններին, եւ եթե խնդիրը իրավական հարթության մեջ դիտարկենք, ապա կարող եմ ասել, որ փաստերի հիման վրա, եթե դրանք իսկապես փաստեր են, սովորաբար ոչ թե գրքեր են գրում, այլ դիմում են համապատասխան ատյաններին:

Ինչ վերաբերում է գիրք գրելու գաղափարին եւ դա կյանքի կոչելուն, ապա ես նախկինում էլ բազմիցս ասել եմ, որ տարիներ շարունակ մենք ստիպված ենք սահմանի մյուս կողմում գործ ունենալ հայկական կողմի սեւացմանն ուղղված համառ փորձերի հետ: Այս «սեւ փիառ»-ը, իմ կարծիքով, ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին. առաջին հերթին, հավանաբար, ներքին, բայց, հնարավորությունը բաց չեն թողում Ղարաբաղյան հակամարտության էության եւ պատմական հիմքերի մասին տեղեկություն չունեցող կամ  բավարար տեղեկություն չունեցող կողմնակի անձանց ուղեղները լվանալու համար։

«Ադրբեջանցի կանանց, երեխաների եւ ծերերի անմարդկային խոշտանգումների»  թեման նոր չէ, ես կասեի նույնիսկ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այս թեման տարբեր տրամաչափի ադրբեջանցի գործիչների հայտարարությունների վերնագրերն են եղել, այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ նպատակասլաց հակահայկական քարոզչության եւ հայատյացության սերմանման անբաժանելի մաս։ Հենց ադրբեջանական կողմի մեղքով այս փուլում մենք առավել քան երբեւէ հեռու ենք կառուցողականությունից  գերիների եւ անհետ կորածների հումանիտար խնդրի կարգավորման հարցում, եւ ամեն օր մենք ստիպված ենք հակազդել մեր հասցեին հնչող ակնհայտ ստինմ ապատեղեկատվությանն ու զրպարտությանը։

Ասվածին մնում է միայն ավելացնել, որ մեր պետական հանձնաժողովի գոյության ողջ  ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավասու միջազգային ատյանները բարձրացնեին ադրբեջանցի գերիների հանդեպ մեր անմարդկային վերաբերմունքի «փաստերի» հարցը՝ ոչ ԿԽՄԿ-ի, ոչ ԵԱՀԿ-ի, ոչ ՄԱԿ-ի մարմինների, ոչ էլ Եվրոպայի խորհրդի կողմից, որի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ Լեո Պլատվոետի գլխավորությամբ 2006 թվականին այցելել է Կովկասյան տարածաշրջան` տեղում զինված հակամարտությունների հետ կապված մարդասիրական խնդիրները ուսումնասիրման համար, որի արդյունքում հետագայում հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական զեկույցը:

Գրքում նշվում են հարյուր հազարավոր հայերի անուններ, որոնք «խոշտանգել եւ սպանել են ադրբեջանցի խաղաղ բնակչությանը»: Ինչպե՞ս են հաստատվում նման մերկապարանոց մեղադրանքները:

Կարծում եմ՝ ոչ մի հիմնավոր բանով, որը կարելի կլիներ ներկայացնել իմ կողմից վերեւում թվարկված կազմակերպություններից որեւէ մեկում։ Եվ ոչնչից պետք չէ զարմանալ։ Դեռեւս 2007 թվականին այն ժամանակվա ադրբեջանի ռազմական դատախազի առաջին տեղակալ Իլհամ Մամեդովը հայտարարել էր «ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործություններ կատարած» 286 հայերի մասին, որոնցից իբր հայտնի էին 29 հայերի անուններ, նրանք «մեղադրվում էին գերության մեջ գտնվող ադրբեջանցիներին անմարդկային տանջանքների ենթարկելու համար»:

Նրանց թվում Մամեդովը նշել է նաեւ Հայաստանի Պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի ու անդամների անունները: Այս անձի ադեկվատության մասին դատեք ինքներդ: Ինչպես տեսնում ենք, հարեւան երկրի իշխանական կառույցների ձեռագիրը տարիներ ընթացքում չի փոխվում: Եվ պետք է կրկնեմ այն, ինչ ասել եմ ավելի վաղ՝ եթե այդ հայտարարությունները հստակ հիմքեր ունենային, ապա հարցը, ամենայն հավանականությամբ, ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից բարձրացվել էր վաղուց՝ իր ամբողջ խստությամբ: Ինչ էլ որ լինի, պետք չէ խոսել նման հայտարարությունների լրջության ու հուսալիության մասին։

Միլլի Մեջլիսի պատգամավոր Աֆլաթուն Ամաշեւը հայերին մեղադրել է անհայտ տղայի «կոնկրետ օրինակով»՝ հայտարարելով, որ նրան գլխատել են, կտրել են վերջույթները։ Սակայն, ինչպես հայտնի է, նմանատիպ բարբարոսական գործողությունները բնորոշ են հենց ադրբեջանական կողմին, որի ականատեսը միջազգային հանրությունը դարձավ  2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ։

Հիշում եք հին ամերիկյան ասացվածքն այն մասին, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։Ադրբեջանական կողմը պարբերաբար սլաքները  մեր կողմն ուղղելու փորձեր է ձեռնարկում ՝ մեղադրելով հայերին այնպիսի գործողություններում, որոնցում իրենք են հենց թաթախված։ Ադրբեջանում տարիներ շարունակ ոտնահարվում են հայ գերիներին եւ պատանդների վերաբերող միջազգային իրավունքի բոլոր գրված կանոնները։

Այս երկրում ակնհայտ խայտառակ կերպով կյանքից զրկում են խաղաղ հովիվ Կարեն Պետրոսյանին, անմարդկային կերպով ինքնասպանության են հասցնում Հայաստանի մեկ այլ քաղաքացիական անձի՝ Մանվել Սարիբեկյանին, խոշտանգումների եւ շանտաժի միջոցով փորձում են ժամկետային զինծառայող Համբարձում Ասատրյանին ուղարկել երրորդ երկիր, որը ենթադրաբար պետք է կատարվեր նրա սեփական կամքով:

Նույն Ադրբեջանում մեկ այլ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին կրկին շանտաժի եւ ահաբեկման միջոցով ուղարկվում են երրորդ երկիր, որտեղից նրան հաջողվում է վերադառնալ հայրենիք: Ադրբեջանական կապանքներում խաղաղ գյուղացի Արթուր Բադալյանին հոգեկան խանգարման են հասցնում, իսկ մեկ այլ խաղաղ գյուղացի Մամիկոն Խոջոյանին, որը այդ ժամանակ 77 տարեկան էր, այնքան են ծաղրում, որ ծերունին մահանում է տանջանքներից,  երբ նրան հաջողվում է վերադարձնել Հայաստան։

Այսպիսին է Ադրբեջանում Ժնեւյան կոնվենցիաների պահանջների կատարման երաշխավորող անձանց իրական դեմքը: Դուք բացարձակապես ճիշտ եք, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորին պետք է հիշեցնել ապրիլյան պատերազմում իրենց զինվորների կատարած վայրագությունների մասին: Թող նրանք անդրադառնան Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որտեղ  փաստագրված է այդ ծանր գործողությունների վերաբերյալ բոլոր փաստերը: Նրան նաեւ պետք է հիշեցնել Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդերի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից իրականացվող «Կոլցո» օպերացիայի մասին, էթնիկ զտումների եւ Արցախի հայերին պարտադրված բռնագաղթի մասին:

Ակնհայտ է, որ վերոնշյալ աշխատությունը քարոզչական նպատակ ունի: Որո՞նք կարող են լինել մեր պատասխան քայլերը:

Ինչպես հայտնի է, քարոզչությունը կարող է իրականացվել ինչպես տեղեկատվության, այնպես էլ ապատեղեկատվության միջոցով։ Եթե ադրբեջանցիները հավատարիմ են ապատեղեկատվության տարածման գաղափարին, ապա մենք կշարունակենք տարածել մեր գործունեության ոլորտին վերաբերող հարցերի եւ խնդիրների վերաբերյալ հավաստի տեղեկություն։ Տարատեսակ շոուների կազմակերպումը մեր մասով չէ, մեր Պետական հանձնաժողովն աշխատում է առանց ձեռքերը ծալելու մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար՝ պարզաբանելով անհետ կորածների ճակատագիրը, մարդկանց գերությունից վերադարձնելով, նրանց ընտանիքների, հարազատների եւ ընկերների խնդիրները լուծելով: Թափանցիկության սկզբունքը միշտ եղել է, կա եւ կլինի մեր աշխատանքի կարեւորագույն մասերից մեկը:

Նույն միջացառման ժամանակ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի անդամ Ադալյաթ  Վելիեւը որոշելով հետ չմնալ պետության առաջին դեմքից, սկսել է ծավալվել «Զանգեզուրի եւ Իրեւանի» թեմայով։ Ձեր կարծիքով, նմանատիպ ագրեսիվ մոտեցումը չի խանգարու՞մ Աշխատանքային խմբի առջեւ դրված առաքելության իրականացմանը։

Պետք է նշենք, որ Ձեր կողմից նշված կառույցը, ըստ էության, կոչված է լուծելու հումանիտար խնդիր, ինչպես նաեւ դրա հետ կապված սոցիալական, նյութական եւ այլ բնույթի հարցեր, չնայած ինքնին պարզ է, որ Ադրբեջանի պետական հանձնաժողովը վաղուց արդեն վերածվել է հակահայկական քարոզչության իրականացման հարթակի:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի շարքային անդամն այն անձը չէ, որը պետք է քաղաքական բնույթի հայտարարություններ անի, հատկապես հաշվի առնելով անհեթեթության աստիճանը: Ակնհայտ է, որ սա շոյում է պաշտոնյաների ու պետական ծառայողների զույգ ականջները, անկախ նրանց տրամաչափի կամ կարեւորության։

Ինչ ասեմ․․․ պատմությունը չի սիրում կեղծիքներ։ Օրինակ, հայտնի է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասը Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի մաս էր կազմում: Թող դիմեն հնագույն հունական, հռոմեական աղբյուրներին, վերջիվերջո Ստրաբոնի աշխատություններին: Պատմությունը կեղծելու, փոխելու, խեղաթյուրելու բոլոր փորձերը ցավալի ավարտ են ունենում: Ի դեպ, պատմությունը նաեւ կրկնվելու սովորություն ունի:

Սա ես չեմ ասել, այն հաստատում են համաշխարհային մասշտաբի փիլիսոփաներ եւ գիտնականներ: Եվ սա եւս պետք է հաշվի առնվի սահմանի մյուս կողմում գտնվող կեղծարարների կողմից: Իր ժամանակ մեծ գերմանացի իդեալիստ փիլիսոփա Գեորգ Հեգելը ասել է, որ պատմությունը կրկնվում է, նախ `ողբերգության, ապա ֆարսի տեսքով: Թող դա հիշեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search