Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։
Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս պարզվում են օդանավի վթարի պատճառները: