Artsakhpress

Քաղաքական

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. այսպես բնորոշեց Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին:

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, ահաբեկչություն է, նացիզմ: Այդպիսի քաղաքականությունը վտանգ է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Ադրբեջանը հայ ժողովրդին համարում է թշնամի, նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդին և հայոց պետականությունը: Հաշվի առնելով, որ  տարածաշրջանն ունի կարևոր աշխարհաքաղաքական և զգայուն նշանակություն, այստեղ ցանկացած պատերազմ ուզած թե չուզած ներգրավելու է նաև գերտերություններին, տարածաշրջանային պետություններին: Այդ ամենը համաշխարհային անվտանգության համար լուրջ մարտահրավեր է: Հետևաբար, պետք է անընդհատ Ադրբեջանի այս քաղաքականության մասին մատնանշել»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, այս պահին խոսվում է այն մասին, թե ինչու չի ստացվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Փաստերը վկայում են, որ այստեղ կա միայն մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը:

«Եթե երկիրն այսպիսի քաղաքականությամբ է առաջնորդվում, ապա պարզապես անհնարին է ակնկալել որևէ նորմալ  կամ կառուցողական քայլ: Որպեսզի տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը պահպանվի, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն, պետք է Ադրբեջանը դառնա ժողովրդվարական, Ադրբեջանը հրաժարվի այդ նացիզմից: Քանի դա չկա, որևէ բան ակնկալել ճիշտ չէ: Պետք է ամեն տեղ դրա մասին ասել, բարձրաձայնել»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը կարևորեց ՀՀ Նախագահի այն շեշտադրումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության:

«Մենք ներկա փուլում տեսնում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունների բարդությունը: Նման բարդ հարաբերություն երևի չի եղել սառը պատերազմից հետո: Կարելի է ասել միակ հարթակը, որտեղ նրանք համագործակցում են, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Նրանք այստեղ ունեն միասնական մոտեցում, տեսլական, աշխատում են մեկը մյուսի հետ՝ որպես գործընկերներ: Այս հարթակը միգուցե ինչ-որ մի հիմք հանդիսանա հետագայում ևս այլ ուղղություններով այդ երկու գերտերությունների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Երկուսն էլ մեզ համար կարևոր գործընկերն են: Երկու երկրներում էլ կենտրոնացած է Սփյուռքի գերակշիռ մեծամասնությունը: Հետևաբար, մեզ համար շատ լավ կլիներ, եթե երկու երկրներն ունենային նորմալ, կայուն հարաբերություններ»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին  «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search