Artsakhpress

Քաղաքական

Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։

Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով

Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ Հայաստահի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։ «Պարոն Նախագահը մի քանի հստակ մեսիջներ հղեց։ Առաջին, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ջատագով է մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, որպեսզի մեր տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, այլ Հայաստանը իր ավանդը բերի խաղաղության և կայունության գործընթացին։ Բնականաբար, Նախագահը շատ հստակ անդրադարձ կատարեց թե հայ-թուրքական հարաբերություններին, թե Ադրբեջանի հետ կապված խնդիրներին։ Նախ առաջինը Նախագահը հստակ նշեց, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության պատճառով այսօր մենք ունենք փակ սահմաններ։ Բեռլինյան պատի քանդումից շուրջ 30 տարի անց դեռևս Եվրոպայում շարունակում են մնալ փակ սահմաններ։ Այս խնդիրը չի կարող այդպես անվերջ մնալ։ Թուրքիան չպետք է նախապայմաններով խոսի և  վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։  Նախագահը նաև հստակ նշեց, որ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար»,- նշեց Շարմազանովը։

ՀՀ ԱԺ փոխնախագահն ամենակարևոր մեսիջներից մեկն այն է համարում, որ Երևանը «վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որքան էլ որ  զառանցանք են, սակայն երբ միջազգային կառույցները, եվրոպական կառույցները, անվտանգության պատասխանատու կառույցները համաշխարհային քաղաքականության մեջ դրան չեն արձագանքում, դա իսկապես շատ վտանգավոր է դառնում։ «Ես իմ ելույթներում էլ եմ ասել, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, և պատահական չէր, որ Ալիևի գործողությունները համեմատել եմ 20-րդ դարի 30-ական թվականներին Հիտլերի գործողությունների հետ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ արդեն հարց ու պատասխանի ժանանակ ՀՀ Նախագահը կրկին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի զառանցանքներին և հստակ նշեց, որ հայ ժողովուրդն առնվազն 5 հազար տարի ապրում է իր բնօրրանում, իսկ նման հայտարարություններն ուղղակի ծիծաղելի են: «Այս  ելույթով պարոն Նախագահը տարածաշրջանային խնդիրներին ուշադրության սևեռման ազդակ հնչեցրեց միջազգային հանրությանը, որ մեր տարածաշրջանում կա երկու սպառնալիք՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Թուրքիան պակաս սպառնալիք չէ, որովհետև, սատարելով Ադրբեջանի ահաբեկչական, ագրեսորական քաղաքականությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Թուրքիան ագրեսորին թևեր է տալիս»,- մանրամասնեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ հստակ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը եղել է իրավական, օրինական, ազատության համար պայքար, իսկ այդ ազատության համար պայքարին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ «Պարոն Նախագահը ևս մեկ անգամ հստակ նշեց ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը և ընդգծեց, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահը հստակ շեշտել է, որ Եվրասիական տնտեսական Միության և Եվրոպական Միության հարաբերություններում Հայաստանը փորձել է ազնիվ լինել իր գործընկերների հետ, և լավագույն օրինակն է  մեկ միությունում լինելու և  մեկ այլ միության հետ դրական հարաբերություններ ունենալու առումով։

Էդուարդ Շարմազանովը կարևորում է նաև ՀՀ Նախագահի հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք չի կարող հայ ժողովրդին շեղել իր ճանապարհից, քանի որ այդ ժողովուրդը առնվազն 5 հազար տարի ապրում է իր բնօրրանում: «Այդ ընթացքում շատ ու շատ կայսրություններ են եկել ու գնացել, կորել, սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում է կանգուն մնալ և ապրել իր բնօրրանում»,- եզրափակեց Շարմազանովը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում  անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին: Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։


     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Search