Սաուդյան Արաբիան շարունակելու է հակազդել Իրանին, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր վարքագիծը տարածաշրջանում:
Սաուդյան Արաբիան շարունակելու է հակազդել Իրանին, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր վարքագիծը տարածաշրջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կիրակի օրը Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Ադել ալ Ջուբեյրը:
«Իրանը պետք է հասկանա, որ իր նկատմամբ պատժամիջոցների պատճառը նույն Իրանի վարքագիծն է: Մենք կշարունակենք հակազդել Իրանին, մինյեւ այն կփոխի իր վարքագիծը: Մենք այլ տարբերակ չունենք»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է Ալ Ջուբեյրին:
«Հակասական է խոսել անվտանգության կառուցման մասին եւ միաժամանակ ահաբեկիչներին զենք տրամադրել է»,- ասել է նա: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ «Իրանը սատարում է ահաբեկչությանը, եւ հենց այդ պատճառով են իր դեմ պատժամիջոցներ կիրառվել»:
«Մենք պնդում ենք վերանայել միջուկային գործարքը եւ հրաժարվել դրանից: Գործողությունների ծրագիրը չի զսպում Իրանի ագրեսիվ վարքագիծը տարածաշրջանում»,- ասել է ալ Ջուբեյրը: