Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հան» կոչվող հայտնի կառույցը վերադարձենել հայ համայնքին:
Ստամբուլահայ համայնքը դատարանի միջոցով պետությունից հետ է ստացել պատմական «Սանասարյան հան»-ի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակը»:
Հայտնի է, որ երկար ժամանակ որպես հյուրատուն ծառայած պատմական կառույցը տարիներ առաջ պետականացվեց, Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցչությունը հարցով դատարան դիմեց 2014 թ.-ին:
Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան:
«Սանասարյան հան»-ը կառուցված և կտակված է եղել Էրզրումի հայտնի «Սանասարյան» հայկական վարժարանի ուսանողներին, վարժարանը, սակայն դադարել էր գործել 1915 թվականի ցեղասպանությունից հետո: