Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը լուրջ փորձություն կդառնա Լոնդոնի համար և կթուլացնի նրա դերը որպես աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Brexit-ի անխուսափելի հետևանքները. Լոնդոնը կկորցնի Եվրոպայի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի կարծիք է հայտնել Bundesbank-ի կառավարման խորհրդի անդամ Յոախիմ Վուերմելինգը, փոխանցում է 1in.am-ը:
Այս խոսքերը նա ասել է Ֆրանկֆուրտում, հայտարարելով, որ Brexit-ը կբերի եվրոպական կազմակերպությունների ծախսերի ավելացմանը՝ մատչելի ֆինանսական ծառայությունների կրճատման, արտադրողականության նվազման և շուկայի փոքրացման պատճառով։
Սակայն նա վստահ է, որ Լոնդոնը չի կարողանա պահպանել ԵՄ ֆինանսական կենտրոնի կարգավիճակը՝ Brexit–ից հետո։ Եվ այս խնդիրը բրիտանացի քաղաքական գործիչների համար գնալով ավելի սուր է դառնում, ովքեր Եվրոպայի միացյալ ֆինանսական շուկայի հասանելիություն են պահանջում՝ ձգտելով պահպանել Լոնդոնի դիրքերը որպես ԵՄ ֆինանսական մայրաքաղաք։
Միևնույն ժամանակ Վուեմերլինգը վստահություն է հայտնել, որ Եվրոպական քաղաքներից ոչ մեկը չի կարող հասնել ֆինանսական այնպիսի հաջողությունների, ինչպես Լոնդոնը։