Սիրիայի կառավարամետ բանակը ծրագրում է մուտք գործել քրդերի կողմից վերահսկվող Աֆրին, որի համար մարտեր է վարում թուրքական բանակը։
Քրդերը հաստատել են սիրիական բանակի՝ Աֆրին մուտք գործելու մասին պայմանավորվածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ Դամասկոսի հետ համաձայնագրի առկայությունը հաստատել է քրդական իշխանությունների ներկայացուցիչը, հայտնում է RBK-ն։
Այսպիսով՝ Դամասկոսը զորքեր կմտցնի Աֆրինի տարածք՝ «Թուրքիայի հարձակումը հետ մղելու համար»։
Աֆինի կառավարության խորհրդական Բադրան Չիա Կուրդի խոսքով՝ Դամասկոսի բանակային ստորաբաժանումները կտեղակայվեն Թուքիայի հետ սահմանակից որոշ տարածքների երկայնքով։
«Զորքերը կարող են տարածաշրջան մտնել առաջիկա 2 օրը»,-ասել է Կուրդը։
Ավելի վաղ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և սիրիական կառավարության պայմանավորվածության մասին հայտնել էր Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։