Ռուսաստանի հարավային Կիզլյար քաղաքում (Դաղստան) կիրակի՝ Բարեկենդանի տոնակատարության ժամանակ, տեղի է ունեցել մասնակիցների դեմ ուղղված զանգվածային հրաձգություն։
Դաղստանյան Կիզլյար քաղաքում Բարեկենդանի տոնի ժամանակ հրաձգության հետևանքով հայուհի է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զոհերի թվում կա հայուհի՝ Նադեժդա Թերլիյանը։ Այս մասին է վկայում զոհերի հրապարակված ցուցակը։ Ընդհանուր առմամբ զոհվել է 5, վիրավորվել՝ 5 մարդ, որից 2-ը՝ իրավապահներ։
Գեորգի Անհաղթի տաճարի մոտ հրաձգությունն իրականացրել է 22-ամյա Հալիլ Հալիլովը, որը ներառված է եղել ԻՊ-ի՝ այսպես կոչված «քնած բջջում»։ Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ալլահ աքբար» ճիչերի ներքո կոտորածն իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն համարում ահաբեկչություն։ Գործ է հարուցվել սպանության և իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ մահափորձի հոդվածներով։
Հրաձիգը Դաղստանի Ցունտինի շրջանի Կիդերո գյուղի բնակիչ է։