Մեքսիկայում հիմնական կուսակցությունները վերջնականապես հաստատել են հուլիսի 1-ին կյանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին։
Մեքսիկայում հիմնական կուսակցությունները վերջնականապես հաստատել են նախագահի իրենց թեկնածուներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրանք առաջադրվում են երեք կոալիցիոն միություններից: «Ամեն ինչՄեքսիկայի համար» կոալիցիան (իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), «Նոր դաշինք» եւ «Կանաչ էկոլոգիական կուսակցությունը») առաջադրել է նախկին ֆինանսների նախարար Ժոզե Անտոնիո Միդային: «Միասին պատմություն կերտենք» կոալիցիայից, որը ներառում է «Մորենա», «Աշխատանքային կուսակցությունը» եւ «Սոցիալական հանդիպում» կուսակցությունը, ընտրություններին մասնակցում է ձախ ուժերի ներկայացուցիչ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
«Քաղաքացիական ճակատը հանուն Մեքսիկայի» կոալիցիայից, որը ներառում էր Ազգային գործողության կուսակցությունը, Ժողովրդավարական հեղափոխության կուսակցությունը եւ «Քաղաքացիական շարժում» կուսակցությունը, առաջադրվում է Ռիկարդո Անայան:
Բոլոր երեք թեկնածուները իրակի օրը հանդիպում են անցկացրել իրենց կողմնակիցների եւ կուսակության անդամների հետ: